Լենի Յորոն «Մանչեսթեր Յունայթեդին» անվանել է աշխարհի մեծագույն ակումբ։ Պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել այս ամառ «Լիլից»՝ ավելի քան 60 միլիոն եվրոյի դիմաց։
Ֆրանսիացին դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել նոր թիմի կազմում։
«Ինձ համար «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի մեծագույն ակումբն է։ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալը… Ակումբի պատմությունը, երկրպագուները՝ այստեղ ամեն ինչ հիանալի է:
«Մանչեսթեր Յունայթեդը» որպես ակումբ ավելին է, քան ես ակնկալում էի… Չգիտեմ․․․ Երկրպագուները, մարզադաշտը, այստեղ ամեն ինչ հիանալի է», — մեջբերում է Յորոյին Ֆաբրիցիո Ռոմանոն:
























































