«Մանչեսթեր Յունայթեդի» և Մարոկկոյի հավաքականի պաշտպան Նուսայր Մազրաուին խոսել է Մյունխենի «Բավարիայից» անգլիական ակումբ տեղափոխվելու մասին։
«Բավարիայից» հետո ես պետք է քայլ առաջ կատարեի. այնտեղ ինձ լավ էի զգում, բայց զգացողություն ունեի, որ կարող եմ ավելի հարմարավետ միջավայրում խաղալ։ Հետո առաջարկ ստացա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Կարծում եմ՝ կարիք չունեմ բացատրելու, թե ինչու տեղափոխվեցի նման ակումբ»,- Մազրաուիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Մանչեսթեր Յունայթեդը» 26-ամյա պաշտպանին ձեռք է բերել «Բավարիայից» այս ամառ 15 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում մարոկկացին «կարմիրների» կազմում վեց խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
























































