Ամերիկացի Դեն Ֆրիդկինի կոնսորցիումը, որին պատկանում է իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը, ձեռք է բերել անգլիական «Էվերտոնի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։
«Մենք ուրախ ենք, որ համաձայնության ենք եկել դառնալու այս խորհրդանշական ակումբի հոգաբարձուները:
Մենք կենտրոնացած ենք գործարքն ավարտելու համար անհրաժեշտ հաստատումներ ստանալու վրա:
Մենք անհամբեր սպասում ենք ակումբի կայունության ապահովմանը և նրա ապագայի մեր տեսլականին կիսելուն, ներառյալ «Էվերտոնի» նոր մարզադաշտի կառուցման ավարտին»,- The Friedkin Group-ի ներկայացուցիչի խոսքերն է մեջբերում Forbes-ը։
«Գործարքը ենթակա է կարգավորող մարմինների՝ ներառյալ Պրեմիեր լիգայի, Ֆուտբոլի ասոցիացիայի հաստատմանը», — ասվում է ակումբի հայտարարության մեջ:
























































