«Ռեալ Սոսյեդադի» մամուլի խոսնակ Յոն Անդեր Մունդուատեն պատմել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի վերականգնման մասին։
«Արսենն այսօր սկսել է անհատական մարզումները խոտածածկի վրա։ Այս շաբաթ նա միայնակ կաշխատի, իսկ մի քանի շաբաթից կմիանա թիմային մարզումներին», — ասել է Մունդուատեն Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյին տված հարցազրույցում։
Զախարյանը կոճի վնասվածք էր ստացել հուլիսի վերջին, իսկ օգոստոսի սկզբին ենթարկվել էր վիրահատության։ Այն ժամանակ Մունդուատեն հայտնել էր, որ ֆուտբոլիստը կբացակայի 2-3 ամիս։