«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը կխուսափի կարգապահական տույժերից՝ «Արսենալի» պաշտպան Գաբրիելի գլխին գնդակով հարվածելու համար: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 22-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղում (2:2), երբ «Քաղաքայինները» 98-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, Հոլանդը վերցրեց գնդակը ձեռքերն ու նետեծ Գաբրիելի գլխի ուղղությամբ:
Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը անտեսել է այս դրվագը և ոչ մի կերպ չի պատժել նորվեգացուն։
👀 Sky Sports panel discuss Erling Haaland’s running battle with Gabriel..
🗣️ Micah Richards: “There’s nothing wrong with a bit of needle..
🎙️Roy Keane: “No, that’s not good.. You don’t want somebody throwing a ball at the back of your head..”#ManCity #PL pic.twitter.com/IVaWjriPgM
— Matt (@MattyBoiBlue7) September 23, 2024
























































