«Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը Պրեմիեր լիագյի 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2:2) ոչ մի ճշգրիտ փոխանցում չի կատարել։
25-ամյա խաղացողը, հանդես գալով հարձակման գծում, կատարել է 5 փոխանցում, սակայն դրանցից ոչ մեկը չի հասել հասցեատիրոջը։ Պաշտպան Յուրիեն Թիմբերը նույնպես կրկնել է Հավերցի «ձեռքբերումը»՝ 0 ճշգրիտ փոխանցում 6 փորձից:
Ըստ Opta-ի՝ սրանք առաջին դեպքերն են 2003/04 մրցաշրջանից ի վեր, երբ խաղացողները հանդիպում են ավարտում առանց մեկ ճշգրիտ փոխանցման՝ խաղալով ավելի քան 89 րոպե:
























































