Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» հանդիպում են Անգլիայի առաջնության հինգերորդ տուրի շրջանակում։
Պեպ Գվարդիոլայի թիմը 9-րդ րոպեին կարողացավ բացել խաղի հաշիվը՝ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Հոլանդի համար այս գոլը 100-րդն էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր պաշտոնական մրցաշարերում:
Այս նշագծին հասնելու համար նորվեգացի ֆուտբոլիստից պահանջվեց 105 հանդիպում։
























































