Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Վեսթ Հեմ» — «Չելսի» (0:3) հանդիպման ժամանակ տանտերերի կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը սպառնացել է «կապույտների» հենակետային կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին։
Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում, երբ Ալվարեսը խախտել է կանոնները հարձակողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերի նկատմամբ։ Էնցո Ֆերնանդեսը պաշտպանել է թիմակցին, ինչի հետևանքով մեքսիկացին սպառնացել է արգենտինացուն։
«Սպասելու եմ քեզ դրսում։ Սպանելու եմ քեզ»,- Ալվարեսի խոսքն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով Ole-ին։
























































