«Բարսելոնան» աշխատանքներ է կատարում նոր կենտրոնական հարձակվող գտնելու ուղղությամբ՝ 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինելու համար:
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը ցանկանում է, որ թիմ տեղափոխվող նոր ֆուտբոլիստը երկար տարիներ մնա ակումբում: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ներկայումս կատալոնական ակումբը հատուկ ուշադրությամբ հետևում է երեք հարձակվողների՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին, «Սպորտինգի» ֆուտբոլիստ Վիկտոր Գյոկերեշին և «Լայպցիգի» խաղացող Բենյամին Շեշկոյին:
Նշվում է, որ Գյոկերեշի կամ Շեշկոյի հետ պայմանագիր կնքելու տարբերակն ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով ակումբի անկայուն ֆինանսական վիճակը: