«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի մեկնարկին դժվարություններ է ունենում գոլային պահերի իրացման հարցում:
Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի՝ «Քրիստալ Փելասի» դեմ (0:0) խաղում չկարողացավ վաստակել 3 միավոր, թեև ունեցավ գոլային բազում հնարավորություններ։
Ըստ WhoScored-ի տվյալների՝ այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» 5 առաջատար առաջնությունների բոլոր թիմերի ակնկալվող և ռեալիզացված գոլերի տարբերության ցուցանիշով (9.86 xG ՝ խփելով ընդամենը 5 գոլ) զբաղեցնում է աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։
Եվրոպական բարձրակարգ ակումբների շրջանակում ավելի ցածր արդյունավետություն ունեն միայն «Կալյարին» (մեկ գոլ 8.38 xG-ի դեպքում) և «Սաութհեմփթոնը» (երկու գոլ 8.18 xG-ի դեպքում)։
























































