Իսպանիայի 2024/25թթ․ առաջնության 6-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Էսպանյոլին» և հաղթեց 4։1 հաշվով։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ ակումբի երկրորդ խաղացողը, ով 21-րդ դարում Լա Լիգայի երեք խաղերում անընդմեջ գոլ է խփել 11 մետրանոց նշանակետից։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Մինչ այդ այս նվաճումը պատկանում էր մեկ այլ ֆրանսիացու՝ Քարիմ Բենզեմային, ով 2022 թվականի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում նույնպես երեք խաղում անընդմեջ գոլեր էր խփել 11 մետրանոց նշանակետից։
Բացի այդ, «Ռեալը» դարձել է 21-րդ դարի առաջին ակումբը, որը Լա Լիգայի մեկնարկային 6 տուրերում գոլ է խփել նշանակված հինգ 11 մետրանոցից։