«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Քրիստալ Փելասի» հետ գոլազուրկ ոչ-ոքին:
«Չեմ կարող գոհ լինել, երբ մենք չենք հաղթում: Պարտավոր էինք հաղթել: Կարծում եմ՝ առաջին խաղակեսում մենք ողջ-ողջ ուտում էինք նրանց: Պետք է 1-2 գոլ խփեինք:
Երկրորդ խաղակեսում ամեն ինչ ավելի բալանսավորված էր: Ամբողջովին կառավարում էինք խաղը, պարզապես բավարար սառնասիրտ չէինք մրցակցի դարպասի մոտ»,- Տեն Հագի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
Ներկայացնում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» և «Քրիստալ Փելասի» միջև հանդիպման կարևոր դրվագների տեսանյութը: Դատե՛ք ինքներդ
























































