Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Էսպանյոլին» և 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: Ընդ որում, հանդիպման բոլոր գոլերը խփվել են երկրորդ կեսում:
54-րդ րոպեին խաղի հաշիվը բացվել է մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուայի ինքնագոլի շնորհիվ: 4 րոպե անց Դանիել Կարվախալը հավասարեցրել է հաշիվը: «Ռեալին» առաջ է մղել Ռոդրիգոն, որն էլ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: 3 րոպե անց Վինիսիուսը հաշիվը դարձրել է 3:1, իսկ 90-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, որը նշանակվել էր Էնդրիկի նկատմամբ կանոնների խախտման հետևանքով:
Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 14 միավոր։ Կառլո Անչելոտիի սաները Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են։ «Էսպանյոլը» յոթ միավորով 13-րդն է: