Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ասթոն Վիլան» Բիրմինգհեմում ընդունել է «Վուլվերհեմփթոնին» և 3:1 հաշվով հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ:։
25-րդ րոպեին հյուրերի հարձակվող Մաթեուս Կունյան բացել է խաղի հաշիվը։ «Ասթոն Վիլլայի» ֆուտբոլիստները պատասխանել են միայն երկրորդ կեսի միջնամասում. 73-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Օլի Ուոթկինսը, 15 րոպե անց՝ 88-րդ րոպեին, Էզրի Կոնսան առաջ է մղել տանտերերին, իսկ Ջոն Դյուրանը 90+4-րդ րոպեին ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
«Ասթոն Վիլան» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։ Թիմը հինգ խաղում վաստակել է 12 միավոր։ «Վուլվերհեմփթոնը» 19-րդ տեղում է՝ վաստակելով մեկ միավոր։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»:
Զուգահեռաբար անցկացված հանդիպումներում «Սաութհեմփթոնը» միավորները կիսել է «Իպսվիչ Թաունի» հետ՝ 1:1, «Լեսթեր Սիթին» ու «Էվերթոնը» ևս ոչ-ոքի են խաղացել՝ 1:1, իսկ «Ֆուլհեմը» հաղթել է «Նյուքասլին»՝ 3:1:
























































