Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Սոլոմոն Կալուն վերսկսել է խաղային կարիերան:
Ինչպես տեղեկացնում է Koaci-ին, 39-ամյա հարձակվողը դարձել է իվուարիական «Գանյոայի» ֆուտբոլիստ: Նա նաև կատարելու է ակումբի տնօրենի պարտականությունները:
Կալուն կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ֆեյենորդում», «Չելսիում», «Լիլում», «Հերտայում» և «Բոտաֆոգոյում»: Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 97 խաղի՝ դառնալով 28 գոլի հեղինակ:
























































