«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կարծիք է հայտնել թիմի առաջընթացի, զարգացման, ինչպես նաև իր և ղեկավարության միջև ստեղծված հարաբերությունների մասին:
«Ակումբի ղեկավարությունն ինձ երբեք չի ասել, որ թիմը պետք է ավարտի ԱՊԼ-ն լավագույն քառյակում: Մենք լավ կազմ ունենք, սակայն վերջին երկու տարվա ընթացքում զբաղեցրել ենք մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: Զարգացումն ինքնաբերաբար չի լինում: Ձեզ առաջընթաց է պետք»,- Մարեսկայի խոսքն է մեջբերում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ «Չելսին» զբաղեցնում է ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
























































