«Բարսելոնան» դեռ չի կարողանում երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի կիսապաշտպան Պեդրիի հետ: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Ուրբաթ օրը հանդիպում է կայացել ֆուտբոլիստի գործակալի և ակումբի մարզական տնօրենի միջև, սակայն միաժամանակ հաղորդվում է, որ կատալոնական ակումբը ներկա պահին չի կարողանում գործարքներ կնքել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով:
21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026թ. ամառ: