«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը խոստացել է ավելի շատ խաղաժամանակ տրամադրել թիմի հարձակվող Դարվին Նունյեսին:
Նա հաղորդել է, որ ուրուգվայցին լավ առաջընթաց է գրանցել մարզումների ժամանակ և շատ շուտով առողջ մրցակցության մեջ կմտնի թիմի հիմնական հարձակվող Դիոգու Ժոտայի հետ:
«Դարվին Նույնեսը մոտ ապագայում կստանա իր հնարավորությունը: Մենք շատ հանդիպումներ ենք անցկացնելու: Նա օրեցօր ավելի լավն է դառնում, սակայն դեռ մրցակցում է Դիոգու Ժոտայի հետ, որը, ըստ իս, իրոք կարողացել է հասնել արժանի հաջողության»,- Սլոթի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ընթացիկ մրցաշրջանում Նունյեսը մասնակցել է Պրեմիեր լիգայի 3 հանդիպման:
























































