«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան գնահատել է իր ներկայիս խաղամակարդակը։
Ըստ ֆրանսիացու՝ նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանների թվում է։
«Վերջին մրցաշրջաններում ես ճիշտ ուղղու վրա եմ: Հնարավոր է՝ ես աշխարհի լավագույն պաշտպանը դառնալու ճանապարհին եմ։ Կարծում եմ, որ այս պահին լավագույններից մեկն եմ, բայց դեռ պետք է մի քանի տիտղոս նվաճեմ: Ֆուտբոլում լավն ես, եթե տիտղոսներ ես նվաճում։ Իսկ եթե տիտղոսներ չկան, ուրեմն չես կարող ասել, որ լավագույնն ես։ Բայց ես լավագույններից մեկն եմ աշխարհում»,- ասել է Սալիբան Fox Sports-ի հետ զրույցում
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Արսենալը» Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին տուրում արտագնա խաղում ուժերը կչափի «Ատալանտայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































