«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան մեկնաբանել է «Կապտանռնագույւնների» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի համեմատությունը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Յամալը յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա դեռ շատ երիտասարդ է ու հավակնոտ։ Բայց նրան Լեո Մեսսիի հետ համեմատելը սխալ է: Դա հնարավոր չէ անել մի պարզ պատճառով, Մեսսին տարբերվում է բոլոր ֆուտբոլիստներից։ Բայց այն, ինչ հիմա անում է Յամալը, ստիպում է մտածել, որ նա հեռուն կգնա»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Լամինը մասնակցել է «Բարսելոնայի» կազմում հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































