«Մանչեսթեր Սիթին» չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկեց Միլանի «Ինտերի» հետ տնային գոլազուրկ ոչ-ոքիով (0:0):
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հանդիպման հիմնական ժամանակում անպարտելի է արդեն 24 խաղ։ «Քաղաքայիններին» այժմ մեկ խաղ է բաժանում Չեմպիոնների լիգայում 25 անընդմեջ խաղերում առանց պարտության «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը կրկնելուց, որը սահմանվել է 2007/08 թվականներին:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում մանչեսթերցիները մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտվեցին Մադրիդի «Ռեալին», սակայն այդ պարտությունը գրանցվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում (1:1, 3:4):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում վերջին պարտությունը հիմնական ժամանակում Գվարդիոլայի թիմին կրել է Մադրիդի «Ռեալից» 2022/23 մրցաշրջանի մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում։ Հանդիպումն ավարտվել է իսպանացիների հաղթանակով՝ 3։1 հաշվով (հիմնական ժամանակում՝ 2։1)։
























































