«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ կատալոնական ակումբը ներկայում արշավ է վարում, որի նպատակն է վարկաբեկել իր աշխատանքը կապտանռնագույնների ճամբարում և գովաբանել գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի գործունեությունը, որն այժմ գլխավորում է իսպանական գրանդը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի, մասնավորապես, Չավիին ցավ են պատճառել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի խոսքերը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆլիկի օրոք ֆուտբոլիստները սկսել են ավելի շատ աշխատել ֆիզիկական պատրաստվածության վրա և այժմ կարողանում են պահպանել խաղի տեմպը նույնիսկ խաղավարտին:
Ընդգծվում է, որ Չավին չափազանց զարմացել է Պեդրիի խոսքերից, ում նա ակտիվորեն աջակցել է համագործակցության ընթացքում։
Իսպանացի մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2021-2024 թվականներին։