Իսպանիայի Գերագույն սպորտային խորհրդի (CSD)` բռնության դեմ պայքարի հանձնաժողովն առաջարկել է 60 հազար եվրոյով տուգանել երկրպագուին՝ «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հասցեին սոցցանցերում բազմիցս ռասիստական վիրավորանքներ տարածելու համար։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բացի դրամական տուգանքից, այս երկրպագուին կարող են երկու տարով արգելել մասնակցել սպորտային միջոցառումներին։
Այս հանձնաժողովը նաև համաձայնել է գործը ուղարկել դատախազություն, եթե հիմքեր հայտնաբերվեն երկրպագուին ռասայական հողի վրա ատելություն սերմանելու մեղադրանք առաջադրելու համար։