«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին պատմել է իր զգացմունքների մասին այն բանից հետո, երբ իմացել է, որ ինքը «Ոսկե գնդակի» հավակնորդ է։
«Ես իսկապես զգում եմ, որ մարդիկ գնահատում են իմ աշխատանքը և փորձում են ինձ մղել «Ոսկե գնդակը» նվաճելու: Դա այն չէ, ինչի մասին ես մտածում եմ, բայց դա, իհարկե, երազանք կլիներ: Երբեք չէի մտածում, որ այս կետին կհասնեմ: Մարդիկ ասում են այն, ինչ մտածում են։ Իմ դիրքում ես այլ դեր եմ խաղում, քան հավակնորդների ցանկում ընդգրկված խաղացողներից շատերը, բայց ֆուտբոլը կարող է գեղեցիկ լինել բոլորի համար: Շատերը գնահատում են կիսապաշտպանի դերը, ուստի կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից»,- Ռոդրիի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հաղթել էր Պրեմիեր լիգան, իսկ այս ամառ Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել էր Եվրո 2024-ի հաղթողի կոչումը։
























































