Մադրիդի «Ռեալն» արդեն պլաններ է կազմում ամռային հաջորդ տրանսֆերային պատուհանի համար, հայտնում է The Independent-ը:
«Սերուցքայինները» ծրագրում են ձեռք բերել երեք խաղացողի: Միաժամանակ «Արքայական» ակումբի տեսադաշտում չորս խաղացող կա։ Այսպիսով, «Ռեալը» ցանկանում է աջ եզրում ձեռք բերել «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, ում գործող պայմանագրի ժամկետը «Կարմիրների հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Խաղադաշտի կենտրոնում մադրիդցիները հույս ունեն ձեռք բերել Ռոդրիին «Մանչեսթեր Սիթիից», որը «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում է։ Մադրիդի «Ռեալի» երրորդ թիրախը կենտրոնական պաշտպանն է։ Այստեղ իսպանական գրանդը ցանկանում է գնել կամ Ուիլյամ Սալիբային («Արսենալ»), կամ Քրիստիան Ռոմերոյին («Տոտենհեմ»):