Մադրիդի «Ռեալի» մարիզչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսի մասին։
«Մենք արդեն շրջել ենք այդ էջը։ Մենք պետք է մտածենք ապագայի մասին, չնայած Կրոսը ֆուտբոլիստ է, որին հնարավոր չէ փոխարինել։
Պետք է նայենք, թե ինչպիսի ֆուտբոլիստներ ունենք։Նրանք պատրաստվում են բերել նույն օգուտը, որը բերեց Կրոսն իր ժամանակ»,- ասել է Անչելոտին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի «Շտուտգարտի» հետ խաղում։