«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա 4-5 շաբաթների ընթացքում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացու վնասվածքը լուրջ է։ 26-ամյա խաղացվողը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում, որտեղ նա նույնպես գոլի հեղինակ դարձավ և օգնեց «Բարսելոնային» ջախջախիչ հաղթանակ տանել 4:1 հաշվով։
Նշենք, որ Օլմոն կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։