Transfermarkt-ը ներկայացրել է «Բարսելոնայի» կազմում իրենց առաջին 100 խաղերում ամենաշատ գոլ խփած խաղացողների վարկանիշային աղյուսակը։
Թիմի ներկայիս կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երեկ՝ սեպտեմբերի 15-ին կատալոնական թիմի կազմում անցկացրեց իր 100-րդ հանդիպումը, և խփած 63 գոլով դարձավ ակումբի պատմության 3-րդ ամենաարդյունավետ խաղացողը՝ 100 խաղից հետո։
Առաջատարը Լուիս Սուարեսն է 100 խաղում խփած 88 գոլով, իսկ ակումբի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմաբարկու Լիոնել Մեսսին 10-րդն է 41 գոլով։