Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Մադրիդի «Ռեալ» իր հնարավոր տեղափոխության մասին։
«Այժմ ես գոհ եմ Անգլիայում ամեն ինչից։ Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում։ Ես դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ, բայց երբ ժամանակը գա, կմտածեմ ապագայի մասին։ Իսպանիան իմ երկիրն է, իսկ Մադրիդը իմ հայրենի քաղաքն է»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Todofichajes-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։