«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Պրեմիեր լիգայի հերթական տուրի խաղում «Տոտենհեմի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո (1:0) դարձել է լոնդոնյան ակումբի մարզիչների շրջանում եզակի ռեկորդի հեղինակ։
Իսպանացի մասնագետը դարձել է «Արսենալի» պատմության մեջ առաջին մարզիչը, որը հաղթել է «Տոտենհեմին» երեք արտագնա խաղում անընդմեջ։ Նրա գլխավորությամբ այս հաղթանակը երրորդ անընդմեջն էր։
Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլը խփվել է երկրորդ խաղակեսում՝ Գաբրիել Մագալյանսի կողմից:
Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Արսենալը» երկրորդ տեղում է: Չորս խաղում թիմը վաստակել է 10 միավոր։ «Տոտենհեմը» (4) 13-րդ տեղում է։
























































