Լա լիգայի 5-րդ տուրում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»: Մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար այս հանդիպումը 32-րդ անընդմեջն էր առանց պարտության, ինչը նրա համար անձնական նոր ռեկորդ է։
Վերջին անգամ Մադրիդի «Ռեալը» իտալացի մասնագետի գլխավորությամբ պարտվել է այս տարվա հունվարին «Ատլետիկոյի» հետ խաղում (2:4):
Անչելոտին իր նախորդ լավագույն անպարտելի շարքը գրանցել էր դարձյալ «Ռեալում»՝ 2013/2014 մրցաշրջանում (31 հանդիպում):
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում մադրիդցիների կազմում գոլի հեղինակ են դարձել Կիլիան Մբապեն ու Վինիսիուս Ժունիորը։ Երկու ֆուտբոլիստներն էլ գոլի հեղինակ են դարձել 11-մետրանոցից: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Շտուտգարտի» հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 17-ին։