Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում «Նյուքասլը» արտագնա խաղում հաղթեց «Վուլվերհեմփթոնին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։
«Կաչաղակները» հաղթեցին խաղում Ֆաբիան Շերի (75-րդ րոպե) և Հարվի Բարնսի (80-րդ րոպե) գոլերի շնորհիվ: Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Մարիո Լեմինան (36-րդ):
«Նյուքասլը» (10 միավոր) ԱՊԼ-ում բարձրացավ երրորդ տեղ։ «Վուլվերհեմփթոնը» (1 միավոր) մրցաշարային աղյուսակում 18-րդն է։
























































