«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած պարտությունը (0-1).
«Միակ բանը, ինչի վրա մենք կարող էինք ազդել, դա գնդակին տիրելն էր, քանի որ նրանք խաղում էին շատ երկար փոխանցումներով:
Մենք շատ էինք տիրում գնդակին, բայց մեզ հաջողվեց ստեղծել միայն երեք-չորս բավականին լավ պահ, ինչը ակնհայտորեն բավարար չէ։
Եթե այդքան շատ ես խաղում նրանց խաղադաշտի կեսում, ուրեմն պետք է ավելի շատ պահեր ստեղծել»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
























































