«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և իտալական «Կոմոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը նշել է մեկ նախկին թիմակցի անունը, որն իր կարծիքով կարող է համեմատվել Լիոնել Մեսսիի հետ:
«Կարծում եմ՝ Անրին և Մեսսին այն երկու խաղացողներն են, որոնց կողքին ինձ շատ ավելի ուժեղ էի զգում խաղադաշտում: Երբ խաղում ես Մեսսիի հետ, կարող ես վստահ զգալ, որ նա ինչ-որ յուրահատուկ բան կանի խաղադաշտում: Եվ Թիերիի հետ ես միշտ ունեցել եմ այդ նույն զգացողոքւթյունը: Երբ մենք կանգնեցինք «Հայբերիի» տրիբունաներում, ես գիտեի, որ հաղթելու ենք: Դա Անրիի ներկայության ուժն էր: Ես դա զգացի միայն Թիերիի և Լեոյի կողքին»,- ասել է Ֆաբրեգասը The Rest Is Football-ի եթերում:
Նշենք, որ իսպանացու գլխվորած «Կոմոն» Իտալիայի առաջնության 3 տուրերից հետո վաստակել է 1 միավոր և 20-րդ տեղում եզրափակում է մրցաշարային աղյուսակը։