«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբերտ Պիրեսը կիսվել է իր կարծիքով «Զինագործների» եզրային հարձակվող Բուկայո Սակայի վերաբերյալ։
«Բուկայոյին դեռևս պակասում է որոշակի հետևողականությունն ու փորձը, հատկապես շատ մեծ հանդիպումներում: Թերևս այս մրցաշրջանում, հատկապես Չեմպիոնների լիգայում, նա ավելի համոզիչ տեսք կունենա, քան մեկ տարի առաջ։
Կարծում եմ՝ Ջերեմի Դոկուն «Մանչեսթեր Սիթիից» ավելի լավն է, քանի որ նա տեխնիկապես ավելի ուժեղ է, ավելի լավ է վերահսկում գնդակը և ավելի շատ ստեղծագործ ունակություններ ունի»,- Պիրեսի խոսքերն է մեջբերում Wettbasis-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Դոկուն մասնակցել է 4 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Սական անցկացրել է 3 հանդիպում դառնալով՝ 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































