«Բարսելոնայում» չեն շտապում խաղադաշտ դուրս բերել վնասվածքից նոր ապաքինված Անսու Ֆատիին:
Ենթադրվում էր, որ իսպանացին կկարողանա մասնակցել սեպտեմբերի 15-ին կայանալիք «Ժիրոնայի» դեմ հանդիպմանը:
Ըստ լրագրող Ֆերնանդո Պոլոյի՝ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի ցանկանում ռիսկի գնալ:
Թիմում կարծում են, որ խաղացողը դեռ ամբողջովին պատրաստ չէ: 21-ամյա խաղացողը թիմի ընդհանուր խմբի հետ ոչ մի ամբողջական մարզման չի մասնակցել: