«Բարսելոնան» պլանավորում է ապագայում ուժեղացնել պաշտպանության աջ եզրը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս դիրքում նոր խաղացող ձեռք բերելը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է հաջորդ ամռանը։ Առաջնահերթ թեկնածուներ են համարվում «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը, որը նաև հաջողությամբ հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում և ակումբի սան Օսկար Մինգեսան, որն այժմ հանդես է գալիս «Սելտայում»։
Կիմիխի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 50 միլիոն եվրո, սակայն գերմանացու պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականին։ Նույն Transfermarkt-ը Մինգեսայի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո է: