Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը գնահատել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի՝ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու հնարավորությունները։
«Վինիսուսը շատ յուրահատուկ ֆուտբոլիստ է իր խաղի առումով: Եթե նա այս տարի չստանա «Ոսկե գնդակ» մրցանակը, ապա կստանա հաջորդ տարի:
Խոստովանենք, Կարվախալին ավելի դժվար կլինի ստանալ «Ոսկե գնդակը», քան Վինիսիուսին:
Ես վաղուց էի ասում, որ նա ֆուտբոլայն աստղ է»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։