Էդի Հաուն, Գրեհեմ Փոթերը և Ֆրենկ Լեմպարդը շարունակում են մնալ Անգլիայի հավաքականի ուշադրության կենտրոնում, հայտնում է The Telegraph-ը։
Հաղորդվում է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ցանկությունը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հավաքականի ղեկին տեսնելն է, սակայն այս տարբերակը քիչ հավանական է թվում, համենայն դեպս, այս պահի դրությամբ։
Չնայած այլ թեկնածուների տարբերակները քննարկելուն, Լի Կարսլին ֆավորիտ է համարվում մշտական հիմունքներով հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուն։
Կարսլին այժմ ժամանակավորապես է գլխավորում հավաքականը, մինչ ֆուտբոլային ասոցիացան որոշում կկայացնի նոր մարզչի հարցում։ Նրա գլխավորությամբ Անգլիայի հավաքականը հաղթել է Ազգերի լիգայի առաջին երկու հանդիպումները։ Այս պահի դրությամբ 5 թեկնածուներից՝ Գվարդիոլա, Հաու, Լեմպարդ, Փոթեր և Կարսլի, հենց վերջինս է համարվում գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտը։
























































