«Բարսելոնայի» դատարանը «Սելտայի» նախկին ավագ Ուգո Մայոյին մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության կատարելու մեջ, հայտնում է Relevo-ն։
Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին։ «Էսպանյոլի» և «Սելտայի» հերթական հանդիպուներից մեկից առաջ պաշտպանը ոտնձգություն է կատարել կնոջ նկատմամբ «ազատություն տալով» իր ձեռքերին, որն այդ ժամանակ աշխատում էր կատալոնական ակումբում, որպես ակումբի թալիսման։
Իսպանացի ֆուտբոլիստը դատապարտվել է 20 ամսվա տուգանքի՝ օրական 10 եվրոյի չափով և դատավարական ծախսերի վճարման։ Նա ստիպված կլինի տուժողին վճարել հազար եվրո գումարած տոկոսներ պատճառված բարոյական վնասի համար։