«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին երկար ժամանակ անց վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Գավին ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, ինչի պատճառով բաց թողեց ամբողջ մրցաշրջանը և ԵՎՐՈ-2024-ը։
Նշենք, որ Գավիից դեռ ժամանակ կպահանջվի օպտիմալ մարզավիճակ հավաքելու համար: Դեռ հայտնի չէ, թե քանի շաբաթ կպահանջվի երիտասարդ ֆուտբոլիստից խաղադաշտ լիարժեք վերադառնալու համար։
























































