«Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան» կարող են խաղացողների փոխանակում կատարել, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Կապտանռնագույնները» ցանկանում են իրենց կազմում տեսնել Ջոշուա Կիմիխին և պատրաստ են հակառակ ուղղությամբ ուղարկել Ֆրենկի դե Յոնգին։
Նշենք, որ Ջոշուա Կիմիխի գործող պայմանագրի ժամկետը գերմանակն գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, իսկ Ֆրենկի դե Յոնգի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: