«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է իսպանական Լա լիգայի օգոստոս ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Նախորդ ամիս 17-ամյա խաղացողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 4 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 4 տուրից հետո «Բարսելոնան» 12 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ սեպտեմբերի 15-ին, «Կապտանռնագույնները» Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնեն «Ժիրոնայի» հետ: