Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը չի թուլացել այն հարցին, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, իր կարծիքով, որոշել բաժանվել աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից։
«Որովհետև տեն Հագը լրիվ ապուշ է։ Կներեք, նա ապուշ է: Նա այդպիսին հենց այն պահից, երբ եկավ այնտեղ [Մանչեսթեր Յունայթեդ], այդպես չէ՞: Նա լրիվ անհեթեթություններ է խոսում։ Հիմա նա խոսում է Հարի Փոթերի կամ նման այլ բաների մասին: Տեն Հագն այն ամենն է, ինչ Ռոնալդուն ասաց ինձ այդ հարցազրույցում, որտեղ մենք խոսում էինք «Մանչեսթեր Յունայթեդից» նրա հեռանալու պատճառների մասին։
Տեն Հագի ամենամեծ խնդիրն այն է, որ նա հիշեցնում է փոքրիկ դպրոցական ուսուցչի, ով չի հասկանում, թե ինչպես վարվել ակադեմիական ակնառու տաղանդի հետ», — Մորգանի խոսքերն է փոխանցում talkSPORT Breakfast-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի երեք տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» երեք միավորով 14-րդ տեղում է։
























































