Լոնդոնի «Արսենալի» և Նորվեգիայի հավաքկանի ավագ Մարտին Էդեգորը վնասվածք է ստացել Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրի Ավստրիայի հետ խաղում՝ (2:1) ինչի պատճառով էլ ստիպված է եղել լքել խաղադաշտը։
Հանդիպման 67-րդ րոպեին 25-ամյա խաղացողը ոլորել է կոճը և նրան փոխարինել է Քրիստիան Տորստվեդտը։ Ընթացիկ մրցաշրջանում Մարտինը 3 խաղ է անցկացրել «Զինագործների» կազմում՝ իր ակտիվում չունենալով օգտակար գործողություններ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 25-ամյա խաղացողի վնասվածքը լուրջ է և նա հավանաբար երկար ժամանակ չի կարողանա օգնել Արտետայի թիմին։























































