Մադրիդի «Ռեալի» և «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսայրեսը արձագանքել է «արքայական» հարձակվող Վինիսիուս Ժունիորի խոսքերին։
Բրազիլացին նշել էր, որ Իսպանիայում ռասիզմի խնդիրը չլուծելու դեպքում պետք է տեղափոխել 2030 թվականի աշխարհի առաջնությունն Իսպանիայից այլ պետություն:
«Վինիսիուսին Իսպանիայում չեն սիրում ոչ իր մաշկի գույնի պատճառով: Նա մի անգամ նույնպես սխալ հայտարարություն արեց՝ նշելով, որ «Մեստալիան» ռասիստական մարզադաշտ է։ Հիմա նա նույն սխալն է գործում:
Հարցեր կան նրա հասունության վերաբերյալ: Ես կնախընտրեի լսել Կարվախալին կամ դե լա Ֆուենտեին», — Կանիսայյրեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն՝ հղում անելով Cadena Cope-ին: