«Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն, որն օգոստոսից վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», խոսել է իր հոգեբանական վիճակի մասին:
«Դուք միշտ չեք կարող տեսնել այն, ինչ կա մարդու ներսում: Երբեմն գլխումս ամեն բան չէ, որ կարգին է, փորձում եմ հնարավորինս աշխատել հոգեբանությանս վրա։ Բայց երբեմն դա կարող է դժվար լինել: Դժվար է։ Երբեմն լրագրողներն իրենք էլ դա չեն հասկանում։ Եթե խաղացողը լավ չէ, նրան կդատեն և ամեն ինչ չեն տեսնի նրա պահվածքի հետևում: Բայց հիմա ես հանգիստ եմ: Սա ամենակարեւորն է։ Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Բետիսի» վրա»,- Ռոկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնայի» կազմում Ռոկեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: