«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել «Ռեալ Սոսյեդադի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիով, որն անցյալ ամառ հրաժարվել էր տեղափոխվել անգլիական ակումբ։ Այս մասին հայտնում է 90min-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիները կարող են իսպանացի ֆուտբոլիստին գնելու նոր փորձ կատարել 2025 թվականի ամռանը։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» պատրաստ կլինի «Ռեալ Սոսյեդադին» առաջարկ անել Սուբիմենդիի համար միայն այն դեպքում, եթե խաղացողը հասկացնի, որ ցանկանում է տրանսֆերը:
Այս մրցաշրջանում Սուբիմենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: