Կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռեալի» վերջին հանդիպումները։ Անգլիացի ֆուտբոլիստը մոտ է վերականգնմանը։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը, Բելինգեմը շանսեր ունի ընդգրկվել Լա Լիգայի առաջիկա խաղի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի հայտացուցակում և նույնիսկ դուրս գալ դաշտ։ Իսպանիայի առաջնության առաջին չորս խաղերում «Ռեալը» վաստակել է ութ միավոր՝ տասներկուսից։
Կառլո Անչելոտիի թիմը զիջում է առաջատար «Բարսելոնային» չորս միավորով։ «Ռեալ Սոսյեդադի» և «Ռեալի» հանդիպումը տեղի կունենա շաբաթ՝ սեպտեմբերի 14-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին։