«Բարսելոնան» ակումբի պաշտոնական կայքում 114,99 եվրոյով վաճառում է թիմի նոր արտագնա մարզաշապիկը: Միևնույն ժամանակ, եթե կատալոնական ակումբի երկրպագուն ցանկանա իր մարզաշապիկի վրա տպել իր անունը և նախընտրած համարը, նա պետք է վճարի 184,99 եվրո:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, այս գները կատալոնական ակումբի նոր մարզաշապիկը դարձնում են պատմության մեջ ամենաթանկը։
Ընդգծվում է, որ, օրինակ, «Ռեալի» մարզաշապիկի հիմնական տարբերակն արժե 15 եվրոյով ավելի քիչ, քան «Բարսելոնայինը»։ Այնուամենայնիվ, անունով և համարով մարզաշապիկը նույնպես Արքայական ակումբի երկրպագուներին կարժենա 184,99 եվրո:
Իսպանական Պրիմերայի ավարտված 4 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է 12 միավոր և առաջին տեղում է։ Նույնքան հանդիպումներից հետո «Ռեալը» վաստակեց 8 միավոր և 4-րդ տեղում է։